Փարզի 19-րդ շրջանի ոստիկանական կոմիսարիատը փակել են լվերի հարձակման պատճառով, ինչը պահանջում է շենքի աբողջական ախտանում, հայտնել է իրավապահների Alliance արհմիությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պրոֆմիությունը հայտարարել է, որ ոստիկանական հաստատությունը արդեն շատ օրեր տառապում է միջատների պատճառով, ինչը իրավակարգի պահապանների աշխատանքի պայմաններն «անտանելի» է դարձնում:

«Աշխատակիցները դիմում են բժիշկներին բազմաթիվ խայթոցների պատճառով: Իսկ առավել վատթարն այն է, որ նրանք կարող են այդ մակաբույծներին տուն տանել եւ այդպիսով վարակել ընտանեկան օջախը»,- նշված է Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ:

Արհմիությունը դատապարտել է ստեղծված իրավիճակի հետ կապված իշխանությունների անգործությունը եւ հայտնել շենքերից տարհանման մասին՝ պահանջելով ձեռնարկել ոլոր անհրաժեշտ սանիտարական միջոցառումները: Կոմիսարիատի աշխատանքի վերակագնման մասին լրացուցիչ կհայտարարվի: