ԱՄՆ-ում նոքսվիլցի զույգը վաղ առավոտյան հիդրոմերսման լոգարանում արջեր են գտել։
«Ես տես, թե ինչպես է արջուկը մտնում տան անկյուն եւ վազեցի ննջարան, որպեսզի պատուհանից նայեմ մեր հիդրոմերսման լոգարանին։ Եվ նրանք այնտեղ էին»,- պատմել է Էլիզաբեթ Սթրիքլանդը։
Զույգը խոստովանել է, որ հաճույքով են նայել, թե ինչպես են զվարճանում կենդանիները։ Նրանք չարաճճիություններ էին անում, բայց լոգարանը փակեցինք այն բանից հետո, հենց որ արջուկները հեռացան։ Բայց քիչ ավելի ուշ նրանք վերադարձան, որպեսզի նորից ջուրն ընկնեն։ «Մեզ շատ դուր եկավ նրանց հետեւելը։ Մենք արդեն ամեն ինչ փակել էինք, բայց նրանք էլի եկան՝ նորից լողանալու համար»։
Գաթլինբուրգը հայտնի է նրանով, որ այստեղ շատ արջեր կան, բայց սովորաբար նրանք չեն հայտնվում հիդրոմերսման լոգարաններում, տեղեկացնում է USA.one-ը։




























