Նիագարայի ջրվեժը մեկ ժամ երկնագույն է լուսավորվել ի պատիվ արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի առաջնեկի, տեղեկացրել է Gazeta-ն՝ հղում կատարելով CBC-ին։

Նշվում է, որ անցած տարիներին ջրվեժը լուսավորել են վարդագույն եւ երկնագույն ի պատիվ արքայազն Ջորջի (2013), արքայադուստր Շառլոթի (2015) եւ արքայազն Լուիի (2018) ծնվելու։

Նշվում է նաեւ, որ ջրվեժի հանդիսավոր լուսավորմամբ զբաղվել է Նիագարայի ջրվեժի լուսավորման խորհուրդը։