Նամիբիայի նախագահ Խագե Գեյնգոբը ուժեղ երաշտի պատճառով երկրի ամբողջ տարածքում արտակարգ դրություն է հայտարարել, հայտնում է «Միռ 24»-ը:
Հրամանը հարապարակվել է երկրի նախագահի Twitter-յան պաշտոնական էջում: «Նման որոշում է ընդունվել երկրի Սահմանադրության 26-րդ հոդվածի համաձայն կառավարության հետ խորհրդակցելուց հետո»,- հայտարարել է նախագահը:
Երկրի նախագահի խոսքով՝ անձրեւների ամբողջ սեզոնին, որն արդեն ավարտվել է, Նամիբիայի տարածքում փաստացի ոչ մի անգամ անձրեւ չի տեղացել: Բնական աղետը կարող է անդրադառնալ մեծ թվով քաղաքացիների վրա, ուստի նախագահը հրամայել է հավաքագրել բոլոր ռեսուրսները՝ բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար:




























