Մերիլենդի բնակիչուհին վիճակախաղում շահել է 101.6 հազար դոլար, նա երազում տեսել է շահող թվերը: Հաղորդում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով UPI- ին:

Դեռևս 24 տարի առաջ էր ամերիկուհին երազում թվերը տեսել: Այդ ժամանակից ի վեր, նա անընդհատ օգտագործում է դրանք տարբեր վիճակախաղերում: Հաղորդվում է նաև, որ երազում կնոջը մի տղամարդ է մոտեցել, և նա էլ ասել է վիճակախաղում հաղթող թվերի համադրությունը՝ 4-8-11-21-27: