Սինաբուրգ հրաբուխը ինդոնեզական Սումաթրա կղզու հյուսիսում ժայթքել է երեքշաբթի։ The Jakarta Post թերթի տեղեկությամբ՝ տեղի է ունեցել մոխրի ժայթքում մոտ 2 կիլոմետր բարձրությամբ, քամին մոխրով շարժվում է դեպի հյուսիս-արեւելք։

Տեղի իշխանությունները նախազգուշացրել են 15 կիլիոմետր շառավղով մախրի տարածման վտանգի մասին։ Բնակիչները եւ զբոսաշրջիկները պետք է պատրաստ լինեն հնարավոր տարհանման, նշել են Կարո շրջանի վարչության աշխատակիցները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Սինաբունգը արթնացել է 2010-ի օգոստոսին 400 տարվա քնից հետո։
Աշխարհում ամենամեծ Ինդոնեզական արշիպելագը, որը կազմված է 18 հազար կղզիներից, գտնվում է այսպես կոչված խաղաղօվկիանոսյան հրաբխային կրակե օղակում, դրա համար էլ տեկտոնական աղետներն այս տարածքում տեղի են ունենում միջինը 5-6 անգամ օրական։ Այստեղ հաշվվում է 500 հրաբուխ, գործող է 127-ը։ Ամենաակտիվը Մերապի հրաբուխն է (2891 մետր) աշխարհի ամենախիտ բնակեցված Ճավա կղզում։