Դենվերում «կախարդական սնկերի» ապաքրեականացման փորձը, ամենայն հավանականությամբ, ձախողվեց, տեղեկացնում է AP-ը։

Քաղաքացիական նախաձեռնությունն ուղղված էր այն բանին, որպեսզի Դենվերը դառնար ԱՄՆ առաջին քաղաքը, որտեղ պսիլոցիբինի (սնկերում հոգեակտիվ բաղադրիչի) օգտագործումը կամ պահումը 21 եւ ավելի տարեկան քաղաքացիների կողմից իրավապահ մարմինների առաջին գործը չէ։

Հանրաքվեի ոչ պաշտոնական արդյունքները վկայում են, որ տեղի բնակիչները դեմ են եղել դրան։

Պսիլոցիբինը հայտարարվել է օրենքից դուրս 1960-ական թվականներին, երբ լայնորեն հայտնի էր որպես ռեկրեացիոն թմրանյութ։ Դենվերի նախաձեռնության կողմնակիցները կարծում են, որ ճիշտ չէ բանտ նստեցնել չափահաս մարդուն այն նյութի օգտագործման համար, որը, նրանց կարծիքով, օգնում է ընկճախտի, անհանգստության, հետտրավմատիկ սթրեսի եւ այլ վիճակներում։

Դենվերի քաղաքապետ Մայքլ Հենքոկը, օկրուգային դատախազ Բեթ Մաքանի հետ միասին, դեմ է այս նախաձեռնությանը։