Մեր նպատակը բանտերը լցնելը չէ, այլ ժողովրդից թալանվածը վերադարձնելն է: Մայիսի 8-ին մամուլի ասուլիսին այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Պատասխանելով  տնտեսությունը ստվերից դուրս բերելու եւ կոռուպցիայի դեմ պայքարի, ինչպես նաեւ թե ով եւ որքան է վերադարձրել  հարցին, Փաշինյանը նշեց, որ ներածական մասում հիշատակել էր 32 մլրդ դրամ թիվը:

«ԶԼՄ-ում գրում էին, որ Սերժ Սարգսյանի եղբոր փողերն ուղղված են պետական ծրագրի իրականացմանը», -նշեց Փաշինյանը:

Վարչապետը համաձայանեց տնտեսությունը ստվերից դուրս բերելու գործընթացում խնդիրների առկայության հետ:

«Սահմանափակ են քննիչների գործողությունները եւ հնարավորությունները: Կան բողոքներ վատ քննության հետ կապված: Ես կիսում են այդ մտահոգությունը: Բայց ասում եմ՝ կուլիսների հետեւում պայմանավորվածություններ չեն կարող լինել: Բոլոր դեպքերում, երբ դա հնարավոր է, աշխատում ենք հարցը լուծել առանց բանտի: Դա կապված է նաեւ երկրի հեղինակության հետ», - նշեց Փաշինյանը:

Նա պատմեց սեփական զգացողությունների մասին, երբ սկսված  պայքարի առաջին փուլում լսում էր լուրերը:

«Ձերբակալված են, կալանավորված են: Զգացողություն ունեի, որ տարերային կալանավորումներ են կատարվում: Անհրաժեշտ է, որ ամեն ինչ հանգիստ կատարվի: Սակայն բացառված է, որ ինչ-որ բան կմոռացվի եւ չի քննվի»:

Սակայն կարող են լինել դեպքեր, երբ օրենքը սահմանափակումներ է դնում: Օրինակ կա բանկային գաղտնիք: Որտեղ է այն մակարդակը, որ երկրի ֆինանսական կայունությանը սպառնալիք չի լինի: Սա բազաթեւանի ճոճանակ է եւ պետք է բոլոր մակարդակներում հավասարակշռություն պահպանվի: Հակառակ դեպքում պետական կառավարման համակարգի կոլապս կլինի: Մեկ տարվա ընթացքում Հայաստանում կոլապս չի եղել: Սա աննախադեպ է, երկրում հեղափոխություն է տեղի ունեցել, իսկ կոլապս չկա՝ ոչ տնտեսական, ոչ քաղաքական: Որովհետեւ առաջնահերթություն էր երկրի բնականոն կյանքը, հարվածի տակ ամեն ինչ չդնել մեկ նպատակի համար»: