Հայաստանի հավաքականի եւ Կրասնոդարի հարձակվող Յուրա Մովսիսյանը նորամուտը նշեց Ռուսաստանի Պրեմյեր լիգայում:

Մովսիսյանի թիմն առաջնության մեկնարկային խաղում հյուրընկալվել էր Անժիին: Հայ ֆուտբոլիստը փոխարինման դուրս եկավ 74-րդ րոպեին եւ ակտիվ գործեց առջեւի գծում, սակայն հանդիպման հաշիվը չի բացվել:

Մովսիսյանի թիմը հաջորդ խաղը կանցկացնի սեփական խաղադաշտում՝ հյուրընկալելով Նալչիկի Սպարտակին, հաղորդում է Gol-bet.com-ը: