Պորտուգալիայի գլխավոր դատախազը երկու նախկին պետքարտուղարներին եւ այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին մեղադրանքներ է ներկայացրել ոչ պատշաճ արտոնությունների ստացման մեջ այն բանից հետո, երբ էներգետիկ ընկերությունը վճարել է միջազգային մրցաշաարի համար նրանց ուղեւորությունները, հաղորդում է AP-ն:

Գլխավոր դատախազի հայտարարությունում ասվում է, որ մեղադրանքները ներկայացվել են 16 մարդկանց դեմ այդ թվում երկու քաղաքապետերի եւ կառավարության երկու նախկին ավագ խորհրդականների:

Մյուս մեղադրյալները՝ Galp ազգային էներգետիկ ընկերության  աշխատակիցներն են, որը ենթադրաբար նրանց ուղեւորություններ է առաջարկել:

Հայտարարությունում ասվում է, որ  Galp-ը վճարել է 2016-ի Եվրոպայի առաջնության համար պաշտոնական անձանց թռիչքի՝ ներառյալ սննդի եւ Պորտուգալիայի հավաքականի մասնկացությամբ խաղերի տոմսերի համար:

Պետական պաշտոնյաներն իմացել են, որ նրանք չեն կարող նվերներ ընդունել, քանի որ դա կարող է կասկածի տակ դնել նրանց անաչառությունը: