Իշխանություներին անհիմն եւ անիմաստ կերպով քննադատելով՝  «Ժառանգություն» կուսակցությունը ժողովրդին իր մասին հիշեցնելու ճիշտ ուղի չի ընտրել, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամոլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ՝ «Ժառանգություն» կուսակցության՝ երեկ իշխանություններին ներկայացրած 20 կետից բաղկացած պահանջ-հայտարարությունը։

Նա ընդգծեց, որ իրենց մասին հիշեցնելու ավելի արդյունավետ միջոցներ կան, քան իշխանություններին անհիմն քնադատելը եւ հիստերիայի մեջ ընկնելը։ «Լավ արդյունքների կարելի է հասնել քաղաքական պայքար ծավալելով։ «Ժառանգություն» կուսակցության աշխատաոճն ինձ Կռիլովի «Փիղն ու շունը» առակն է հիշեցնում»,- նկատեց Շարմազանովը։

Նշենք, որ ավելի քան 20 կետից բաղկացած «Ժառանգության» հայտարարության մեջ խոսվում է կառավարությունում կադրային  փոփոխությունների, Լեռնային Ղարաբաղի փաստացի ճանաչման, հայ-թուրքական արձանագրություններն Ազգային ժողովի մեծ օրակարգից հանելու , տնտեսական բարեփոխումներ իրականացնելու մասին։ Կուսակցությունը նաեւ քննադատության է ենթարկել նախագահ Սերժ Սարգսյանին, մասնավորապես, երկու տարի առաջ  որպես հաջորդ նախագահական ընտրությունների թեկնածու հանդես գալու նրա մղումը։