Արդեն երկու ժամ է` Ադրբեջանի մայրաքաղաքի կենտրոնում ինքնաբուխ բազմամարդ բողոքի գործողություններ են տեղի ունենում Ալիեւների կլանի դեմ:

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը, բողոքի ակցիաների վայր է դարձել Բաքվի պետական համալսարանը:

Ժամը 14-ի սահմաններում ոստիկանության ուժեղացված վերակարգերը փակել են ճանապարհները տրանսպորտի համար, ապա սկսել են սպառնալիքներով ցրել ուսանողների խմբերը: Ոստիկանները խոչընդոտել են նաեւ լրագրողների աշխատանքը` պահանջելով դադարեցնել «քաղաքական շոու» կազմակերպելու փորձերը:

Չճշտված տեղեկություններով, բողոքողներին միացել են նաեւ դասախոսները: Ոստիկանների գործողությունները ղեկավարում է քաղաքի ոստիկանապետ Յաշար Ալիեւը: Համալսարանի տարածքում չի աշխատում բջջային կապը: