Ռուսաստանի Գերագույն դատարանը ուսանող, ռասայական եւ ազգայնական անհանդուրժողականության հողի վրա 15 սպանություն իրագործած ազգայնական Վասիլի Կրիվցի նկատմամբ ցմահ դատավճիռն օրինական է ճանաչել։
Մոսկվայի քաղաքային դատարանն անցած տարվա հոկտեմբերի 28-ին Կրիվցին դատապարտել էր ցմահ ազատազրկման։
Գործով երկրորդ մեղադրյալ 23-ամյա Դմիտրի Ուֆիմցեւը դատարանի կողմից դատապարտվել է 22 տարվա ազատազրկման։
Ռուսաստանի Գերագույն դատարանը երկուշաբթի մերժել է դատապարտյալի բողոքը՝ փոխել Մոսկվայի քաղաքային դատարանի որոշումը եւ գործն ուղարկել նոր լսման։
Որպես կանոն՝ հանցագործները սպանությունները կատարել են Մոսկվայի մետրոպոլիտենի մոտակայքում՝ ծեծելով եւ դանակահարելով զոհերին։
Դատարանը նաեւ 13,5 մլն ռուբլի է առգրավել Կրիվցից։




























