ԱՄՆ-ում ԿՀՎ նախկին աշխատակցին՝ 62-ամյա Քեվին Մելորին, Չինաստանին գաղտնի փաստաթղթերի փոխանցման համար 20 տարվա ազատազրկման են դատապարտել, հաղորդում է RG-ն:

Մեղադրյալը մեկնել է Շանհայ, որտեղ գործակալին երեք փաստաթուղթ է փոխանցել, եւս մեկը՝ «հույժ գաղտնի»: Դատավճիռը հրապարակել է Վիրջինիա նահանգի դատարանը:

Մելորին պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերը վաճառել է 25 հազար դոլարով, հաղորդում է Miami Herald-ը: ԱՄՆ վերադառնալով ԿՀՎ նախկին աշխատակիցը չի կարողացել բացատրել 16.5 հազար դոլարի առկայությունը, որը օդանավակայանում զննության ժամանակ հայտնաբերվել է նրա մոտ:

Խուզարկության ժամանակ Մելորիի տանը հայտնաբերվել է հեռախոս իր եւ չինացի ղեկավարի միջեւ նամակագրությամբ: ԿՀՎ նախկին աշխատակիցը կատարվածը բացատրել է «հակահետախուզական գործողություն» անցկացնելու ցանկությամբ, սակայն այդ տարբերակը թերահավատորեն է ընդունվել դատախազի կողմից: