Ոստիկանության ծառայողները մարտի 14-ի երեկոյան Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող մի խորտկարանից բերման են ենթարկել 24-ամյա Նվեր Կ.-ին, ով 2008 թ. սեպտեմբերի 25-ից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ անձնական  խուզարկությանբ նրա մոտ հայտնաբերվել է «Բրաունինգ» ատրճանակ` մեկ պահունակով` լիցքավորված 2 փամփուշտով:
Կատարվում է քննություն: