Ոստիկանության Էրեբունու բաժնում մարտի 14-ին ահազանգ է ստացվել, որ Խաղաղ Դոնի փողոցի շենքերից մեկի բակում  դանակահարել են երեք տղամարդու:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.00-ին, շենքի բակում, վիճաբանության ժամանակ, 69-ամյա Բենհուր Մ.-ն սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է 56-ամյա Պետրոս Պ.-ին, 32-ամյա  Եղիշ Ա.-ին եւ 39-ամյա Սասուն Ա.-ին՝ պատճառելով վնասվածքներ:

Ձեռնարկվում են միջոցառումներ Բենհուր Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: