Եվրոպամետ կուսակցությունները Եվրոպական խոհրդրաանոմ տեղերի երկու երրորդն են ստացել: Այս մասին են վկայում ընտրությունների նախնական արդյունքները, սակայն եվրաթերահավատները նույնպես մեծ հաջողությունների են հասել՝ զգալիորեն ամրապնդլեով դիրքերը, գրում է Reuters-ը:

Իտալիայի, Ֆրանսիայի եւ Լեհաստանի աջ ծայրահեղական եւ ազգայնական կուսակցությունները առաջին տեղն են զբաղեցրել ազգային քվեարկություններում, սակայն չեն կարողացել զգալիորեն թուլացնել Եվրոպական խորհրդարանում եվրոպամետ դաշինքի գերիշխումը:

Նախնական տվյալներով՝ սոցիալիստները, կանաչները, լիբերալները եւ պահպանողականները Եվրամիության խորհրդարանում ստացել են 751 տեղերից 507-ը:

Թեեւ աջ եւ ձախ ցենտրիստականա ուժերի «մեծ կոալիցիայի» փլուզման հետեւանքով քաղաքական որոշումների ընդունումը դժվարացած կլինի,  ընտրությունների արդյունքները Եվրամիությանը պաշտպանել են աշխարհի խոշորագույն առեւտրային դաշինքը կործանելու եվրաթերահավատների փորձերից:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի պահպանողական կուսակցությունը«Գերմանիայի համար այլընտրանք» կուսակցության վարկանիշի աճի ֆոնի վրա կորցրել է ձայների մի մասը նախորդ ընտրությունների համեմատ, սակայն եվրոպամետ դաշինքին աջակցել են  երկրորդ տեղում հայտնված  կանաչները:

Մեծ Բրիտանիայում առաջին տեղը զբաղեցրել է Բրեքսիտն աջակցող Նայջելա Ֆարաջի կուսակցությունը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ցենտրիստական կուսակցությունը 2-րդ տեղն է զբաղեցրել՝ զիջելով Մարին Լը Պենի գլխավորած «Ազգային միավորում» եվրաթերահավատ կուսակցությանը:

Իտալական աջ ծայրահեղական «Լիգան» առաջին տեղում է հայտնվել՝  ամրապնդելով նրա ղեկավար  Մատեո Սալվինիի դիրքերը:

Լեհաստանի իշխող «Իրավունք եւ արդարություն» կուսակցությունը նույնպես առաջին տեղն է զբաղեցրել ազգային ընտրություններում: