Թեհրանի նախկին քաղաքապետ Մոհամմադ Ալի Նաջաֆին խոստովանել է, որ սպանել է իր կնոջը, հաղորդում է ISNA-ն՝ հղում անելով Թեհրանի դատախազության ներկայացուցչին:
Նա խոստովանել է, որ սպանել է կնոջը վիճաբանության ժամանակ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ երիտասարդ կինը մահացել է սրտի հատվածում ստացած կրակոցի հետեւանքով:
Մոհամմադ Ալի Նաջաֆին 67 տարեկան է, մինչ քաղաքապետ նշանակվելը եղել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի տնտեսական հարցերով խորհրդական: Թեհրանի քաղաքապետի պաշտոնում ընտրվել էր 2017 թվականին, սակայն անցած տարվա մարտին հրաժարական էր տվել առողջական խնդիրների պատճառով:



























