ԱՄՆ-ում թմրադիլերը, որը տառապում էր ճարպակալմամբ, այնքան «ծավալուն» էր, որ ստիպված էին դատարանի դահլիճ «սարքել» շտապօգնության մեքենայում, գրում է The Sun-ը։

42-ամյա Քիրք Լենել Սմիթը, որի քաշը 270 կիլոգրամ է, խոստովանել է, որ զբաղվում է թմրանյութերի ապօրինի վաճառքով եւ զենք պահելով։ Դատարանը որոշել է, որ եթե Սմիթին դուրս բերեն շտապօգնության մեքենայից, դա «սպառնալիքի տակ կդնի նրա առողջությունն ու բարեկեցությունը»։

Սմիթը միացվել է թթվածնի սարքին ամբողջ դատավարության ընթացքում։

Նրան ընձեռվել է հայտարարություն անելու հնարավորություն, բայց մի քանի փորձից հետո նա չափազանց վատ է զգացել եւ չի կարողացել խոսել։ Նրան դատապարտել են երկու տարվա բանտարկության։