Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այսօր՝ հունիսի 2-ին, Շահումյանի շրջանի Նոր Գետաշեն համայնքում մասնակցել է «Արի Ռեզորթ» հանգստյան համալիրի բացման արարողությանը: Այդ մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ 

Նախագահ Բակո Սահակյանը Շահումյանի շրջանում հանգստյան ցանցի զարգացումը համարել է զբոսաշրջության խթանման կարեւոր գործոններից մեկը: