Գեղարքունիքի մարզի Մարտունի գյուղում մարտի 16-ին ժամը 13:00-ի սահմաններում փլուզվել է նույն գյուղի բնակիչ Աիդա Երիցյանին պատկանող տան տանիքը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փրկարարները պարզել են, որ նշված մեկ հարկանի տան կղմինդրե տանիքի փլուզման պատճառ է հանդիսացել տանիքի վրա կուտակված ձյան հաստ շերտը: Փլուզումից վնասվել է հյուրասենյակի ծածկը` 1 քմ եւ խոհանոցի պատերը` 10 քմ մակերեսով:
Զոհեր եւ վիրավորներ չկան:




























