«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հռչակած հացադուլը բացառապես PR-տեխնոլոգիա է` միտված ընդդիմադիր ընտրազանգվածի համակրանքը գրավելուն: Մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել Հանրապետական կուսակցության խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը;
Շարմազանովը նշել է, որ այդկերպ Րաֆֆի Հովհաննիսյանը փողոցում փորձում է իր կողմը քաշել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ընտրազանգվածը, իսկ խորհրդարանում` ՀՅԴաշնակցության:
Նշենք, որ «Ժառանգության» առաջնորդը մարտի 15-ին անժամկետ հացադուլ է հայտարարել «Ազատության» հրապարակում` ի նշան բողոքի երկրում ստեղծված իրավիճակի դեմ:





























