Պենսիլվանիայում տղամարդն ինքնաշեն ռումբ է տեղադրել հյուրանոցի մոտակայքում՝ հայտարարելով, որ դա նախազգուշացում է, որ այլմոլորակայինները կոչնչացնեն մոլորակը, եթե մարդիկ «լավը չդառնան»:
Ինչպես հաղորդում է FoxNews-ը, 29-ամյա Դեւիդ Օքսենրիդերը հայտնել է հյուրանոցի կառավարչին, որ պատրաստել է պայթուցիկ նյութ եւ պահել այն իր սենյակում: Մենեջերը պահանջել է հեռացնել այն, եւ Դեւիդը դրել է պայթուցիկը հյուրանոցից դուրս՝ աղբամանի հարեւանությամբ: Սակրավորները պայթեցրել են սարքը:
Դեւիդը հայտնել է հետաքննիչներին, որ տեսել է չբացահայտված թռչող օբյեկտ եւ այլմոլորակայիններ 2014 թվականին: Նա պնդել է, որ այլմոլորակայիններն ասել են իրեն. «Մարդանց պետք է դառնալ «լավը», հակառակ դեպքում մենք կոչնչացնենք Երկիրը միջուկային լազերային ճառագայթի միջոցով»: Նրա խոսքով՝ նա փորձել է հաղորդել մարդկանց այլմոլորակայինների ուղերձը, սակայն վերջիններս անվանել են նրան խենթ:
Այդ իսկ պատճառով նա ստեղծել է ռումբն իշխանություններին նախազգուշացնելու համար:





























