Հրշեջները հայտնել են առնվազն 4 զոհի եւ 1 վիրավորի մասին Ռիո դե Ժանեյրո նահանգի Բելֆորդ Ռոկսո քաղաքի սրճարաններից մեկում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով, հաղորդում է Associated Press-ը:
Նշվում է, որ կրակոցներն արձակել են սրճարան ներխուժած զինված տղամարդիկ:
Հրշեջ ծառայությունից հայտնել են, որ շաբաթ երեկոյան տեղի ունեցած դեպքի հետեւանքով մի քանի մարդ տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նրանց թիվը չի հստակեցվում, նաեւ հայտնի չէ նրանց առողջական վիճակի մասին:
Քաղաքի իշխանությունները մտահոգվում են, որ զոհերի թիվը կարող է լինել ավելի շատ:
Որոշ ԶԼՄ-ներ հաղորդում են 4 զոհի եւ 7 վիրավորի մասին:
Դրդապատճառների մասին վարկածները դեռեւս չեն նշվում, սակայն Բրազիլիայում հանցագործությունների մեծ մասը կատարվում է աղքատների կողմից: Ռիո դե Ժանեյրոն երկրում մեծությամբ երկրորդ քաղաքն է, եւ հանցավոր խմբավորումների, ինչպես նաեւ հանցագործների ու ոստիկանության միջեւ հրաձգությունը սովորական երեւույթ է:




























