Շաբաթ գիշերը աֆղանական հարավային Քանդագար նահանգում «Թալիբանի» ահաբեկիչները սպանել են ընտրահանձնաժողովի ութ աշխատակիցներին, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

Անկախ ընտրական հանձնաժողովի աշխատակիցները գտնվում էին Մարուֆ գավառի կառավարության գրասենյակում եւ գրանցում ընտրողներին, երբ իսլամիստական շարժման ահաբեկիչները սկսել են հարձակումը:

«Թալիբանը» հայտարարել է հարձակման համար իր պատասխանատվության մասին: