Հայաստանի ԱԳՆ-ում մեկնաբանել են Բելառուսի իշխանությունների կողմից Բելառուսի Անկախության օրվա տոնակատարությանը Ադրբեջանի ներկայացուցիչներին հրավիրելը:

«Ինքնիշխան իրավունք է ցանկացած պետության ցանկացած ներկայացուցչի հրավիրելը»,- հուլիսի 3-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ԱԳՆ գնահատում տոնակատարությանը Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությունը:

Հիշեցնենք, որ շքերթին մասնակցության համար հրավիրված են Հայաստանի պաշտպանության նախարարության պատվո պահակի վաշտի դրոշակակիրները: