ՄԹ Եվրոպայի և Ամերիկաների հարցերով նախարար սըր Ալան Դանքնը ցավակցություն է հայտնել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Ն․Գ․ դոկտոր Արման Կիրակոսյանի մահվան կապակցությամբ:
«Ցավով տեղեկացա հուլիսի 6-ին Ն․Գ․ դոկտոր Արման Կիրակոսյանի՝ Հայաստանի դեսպանի ու Միացյալ Թագավորության մեծ բարեկամի մահվան մասին։ Ես հեռախոսազրույց եմ ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Ն․Գ․ Զոհրաբ Մնացականյանի հետ՝ ցավակցություն հղելու Նորին Մեծության Կառավարության անունից և մեր աջակցությունն առաջարկելու այս դժվարին պահին: Մեր մտքերը դեսպանի ընտանիքի և բարեկամների հետ են»,- նշել է նա:





























