Հուլիսի 9-ին Երեւանում ընթանում է «Հնագիտությունը Հայաստանում տարածաշրջանային ենթատեքստում» 2-րդ միջազգային գիտաժողովը՝ նվիրված ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի 60-ամյակին:
Գիտաժողովին մասնակցում են հայ գիտնականներ, գիտնականներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Հայաստանի Կրթության, գիտության, սփյուռքի, մշակույթի եւ սպորտի նախարարության ներկայացուցիչներ:
Գիտաժողովի ժամանակ կամփոփվեն Հայաստանում վերջին տասնամյակում հնագիտական պեղումների եւ հետազոտությունների արդյունքները, կքննարկվեն հայկական հնագիտության հեռանկարները: Դրանից բացի, կներկայացվեն ՀԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի վերջին հետազոտությունների արդյունքները, համատեղ միջազգային նախագծերի շրջանակում հետազոտությունները, մասնավորապես՝ հայ-ամերիկյան, հայ-իտալական, հայ-ճապոնական, հայ-ֆրանսիական, հայ-ավստրիական եւ հայ-գերմանական արշավախմբերի:
Գիտաժողովը կտեւի մինչեւ հուլիսի 11-ը:





























