Անձին ազատությունից ապօրինի զրկելու կասկածանքով, մարտի 22-ին ժամը 18:10-ի շրջանակներում ոստիկանության Վանաձորի բաժին բերման է ենթարկվել 35-ամյա Աշոտ Պ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա մարտի 13-ին, ժամը 12.00-ի սահմաններում, իրենից վերցված 70.000 դրամ պարտքը հետ ստանալու պատրվակով, 30-ամյա Արայիկ Մ.-ին տարել է իր տուն, 3 ժամ ապօրինի զրկել ազատությունից եւ ծեծի ենթարկել:

Կատարվում է նախաքննություն: