ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով պայմանագրային զինծառայող Արման Արայիկի Բուլղադարյանը հետմահու պարգեւատրվել է Մարտական ծառայության մեդալով:
Հրամանագրում ասվում է.
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության եւ անձնվիրության համար թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Արայիկի Բուլղադարյանին հետմահու պարգեւատրել Մարտական ծառայության մեդալով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ սահմանի հյուսիս-արևելյան հատվածում հակառակորդի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ Պայմանագրային զինծառայող 1995թ. Ծնված Արման Արայիկի Բուլղադարյանը։
- Հակառակորդի կրակոցից զոհված 24–ամյա Արմանը ՌԴ–ից վերադարձել էր ու անցել ծառայության. Մանրամասներ
- Հակառակորդի կրակոցից 24-ամյա պայմանագրային զինծառայող է զոհվել




























