Սիրողական-ռեժիսորը դատական հայց է ներկայացրել ԱՄՆ-ի Նյու-Հեմփշիր նահանգի կառավարության դեմ, որն արգելում է իրեն, սարերում ձնե մարդու շորերով նկարահանումներ կատարել:

«Ինձ հետ անարդար են վարվել, նրանք անտեսել են խոսքի ազատության օրենքը»,- հայտարարել է 30 ամյա ամերիկացին, որն աշխատում է Small World News Servic գործակալությունում։

Ջոնաթանի խոսքով, նա այդ հագուստով թափառում է սարերում (որը գտնվում է ազգային պարկում), որպեսզի տեսնի, զբոսաշրջիկների զարմանքը։ Այնուհետեւ հագուստները փոխած ռեժիսորը սկսում է հարց ու փորձ անել այցելուներին, արդյոք անսովոր ոչինչ չե՞ն տեսել։ Ջոնաթանը սիրում է կրկնել, որ նախագիծը կոմիկական բնույթ է կրում, հաղորդում է «Bagnet.org»-ը։

Ջոնաթանը հրաժարվում է մեծ փոխհատուցումից եւ ցանկանում է ընդամենը վերականգնել արդարությունը, որպեսզի ոչ ոք այլեւս չաչարվելով նկարահանումներ չկատարի սարերում: