Այս րոպեներին Երեւանի կենտրոնում ընթանում է ակցիա` «Կհաղթի բարեկամությունը» կարգախոսով»: Երիտասարդները դուրս են եկել փողոց` իրենց աջակցությունը հայտնելու Հայաստանի եւ Ռուսաստանի ֆուտբոլային երկրպագուների բարեկամությանը: Ակցիան ընթանում է «Միասին» երիտասարդական շարժման նախաձեռնությամբ:

Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հանդիպումը հեռարձակվելու է Երեւանի կենտրոնի մեծ էկրանով

Երիտասարդները պաստառներ են պահել` ողջույններով եւ ազգային դրոշներով: Ուշագրավ է, որ պաստառներից մի քանիսը հաղթանակը տալիս են Հայաստանի, մյուսները` Ռուսաստանի հավաքականներին: «Կարեւոր էլ չէ, թե ինչ հաշիվ կլինի: Կհաղթի բարեկամությունը»,- NEWS.am-ին հայտնել է երիտասարդներից մեկը:

Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային հանդիպում. Բոլորը հաղթանակ են ակնկալում, բացի գլխավոր մարքսիստից

Նշենք, որ Եվրոպայի առաջնության ընտրական խաղը կայանալու է Երեւանում տեղական ժամանակով ժամը 19-ին: