Մոսկվա-Երեւան թիվ 191 չվերթի ինքնաթիռում խուլիգանություն արած ուղեւորներ, Ռուսաստանի քաղաքացիներ, 41-ամյա Անտոն Վ.-ն, 31-ամյա Բոգդան Ա.-ն, 31-ամյա Սերգեյ Ս.-ն, 29-ամյա Սերգեյ Պ.-ն, 36-ամյա  Դմիտրի Կ.-ն եւ 31-ամյա Միխայիլ Գ.-ն, որոնց բերման էին ենթարկել ոստիկանություն ինքնաթիռի վայրէջքից անմիջապես հետո, ստորագրությամբ ազատ են արձակվել :

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության մամուլի ծառայությունից, նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել Հայաստանի քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասի (Խուլիգանություն) հատկանիշներով:

♦ Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային հանդիպման տոմսերը վաճառվում են 10 անգամ թա՞նկ

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Մոսկվա-Երեւան չվերթի օդանավում ռուս ուղեւորները, որոնք ամենայն հավանականությամբ, ֆուտբոլային ֆանատներ են, խուլիգանություն են կատարել,  հայհոյել են միմյանց ու հարվածներ հասցրել:

♦ Երեւանի ոստիկանապետը հավատում է Հայաստանի հավաքականի հաղթանակին

Ոստիկանության ծառայողներն օդանավի վայրէջքից հետո, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել ՌԴ 6 քաղաքացիների: Պարզվել է, որ թռիչքի ժամանակ  նրանք վիճաբանել են, հայհոյել, հարվածներ  հասցրել միմյանց, պատճառել մարմնական վնասվածքներ`  խախտելով հասարակական կարգը:

Ըստ որոշ տեղեկությունների ռուս ֆանատները հարբած են եղել:

♦ Երեւանում ընթանում է «Կհաղթի բարեկամությունը» ակցիան` Ռուսաստան-Հայաստան խաղի նախօրեին

Հիշեցնենք, որ մարտի 26-ին Երեւանում կայանալու է Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային հանդիպումը: