Ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցները մարտի 25-ին, ժամը 22.30-ին Արցախի փողոցի թիվ 14 շենքի մոտից բերման են ենթարկել 47-ամյա Արտավազդ Մ.-ին եւ 52-ամյա Համլետ Գ.-ին:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արտավազդ Մ.-ի մոտ հայտնաբերվել է 2 ներարկիչ, որոնցից մեկի մեջ առկա էր 2,5 մլ, իսկ մյուսում` 1 մլ շագանակագույն ափիոնանման հեղուկ:
Նշանակվել են դատաքիմիական եւ տոքսիկոքիմիական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:





























