Ագաթանգեղոսի փողոցում, ժամը 15-ի սահմաններում վրաերթ է եղել:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված փողոցում`առեւտրի տան մոտ, թունելից դուրս գալիս սպիտակ «ՎԱԶ-2121» մակնիշի 21 ՏՕ 966 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մոտ 25-30 տարեկան մի կնոջ:
Վարորդը դեպքի վայրից փախուստի չի դիմել, իսկ վիրավորին «Շտապօգնության» մեքենան տեղափոխել է հիվանդանոց: Ականատեսների վկայությամբ, հետիոտնը փողոցն անցել է չթույլատրված տեղում:
Այս պահին սպասում են, որ դեպքի վայր ժամանի ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչը:





























