Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականի խաղացող Ալեքսանդր Կերժակովը Երեւանում կայացած Հայաստան - Ռուսաստան խաղում աջ դաստակի փակ կոտրվածք է ստացել: Կերժակովը փոխարինվել էր 78-րդ րոպեին: Քաթարի մայրաքաղաքում հաստատվել է նախնական ախտորոշումը: Զենիթի ֆուտբոլիստը բաց կթողնի մոտ երեք շաբաթ: Ռուսաստանի հավաքականը վաղը, մարտի 29-ին Դոհայում ընկերական հանդիպում կանցկացնի քաթարցիների հետ:





























