Իրավասու չեմ պատասխանելու այն հարցին, թե ինչու Հայաստանը չի մասնակցելու Լեհաստանում տեղի ունենալիք 29-րդ Միջազգային տնտեսական համաժողովին: Օգոստոսի 29-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ այս կամ այն միջոցառմանը մասնակցության ընտրությունը պայմանավորված է տարբեր հանգամանքներով, այդ թվում՝ մասնակցելու դեպքում հնարավոր արդյունավետությամբ:

Նշենք, որ Լեհաստանի Կրինիցա-Զրդույ քաղաքում անցկացվող 29-րդ Միջազգային տնտեսական համաժողովում ներկայացված են լինելու տարբեր երկրներից մոտ 4500 մասնակիցներ:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես հրավեր է ստացել, սակայն Հայաստանի ԱԳՆ-ում չեն հաստատել համաժողովին նրա մասնակցությունը: