ԱՄՆ-ից քսանամյա ուսանող Ջեյքոբ Փինան զարմացնում է սոցցանցերի օգտատերերին իր շատ երկար մատի լուսանկարներով եւ տեսահոլովակներով, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ամերիկացու մատի երկարությունը հասնում է 13 սանտիմետրի: Նա չգիտի, թե ինչու է նրա մարմնի այդ մասն այդքան անհամաչափ, սակայն հաճույքով ցուցադրում է այն շրջապատին:

Սոցցանցերի իր էջերում Փինան տեսադրում է տեսանյութը, որտեղ նա մատով հրում է շիշը, շոյում է շանը կամ խաղում համակարգչային խաղեր:

TicTok-ում Ջեյքոբի էջն ունի շուրջ 150 հազար հետեւորդ եւ ավելի քան երկու միլիոն հավանում:

Նա դեմ չէ իր առանձնահատկության նկատմամբ շրջապատի ուշադրությանը եւ կարեւորում է ինքն իրեն ընդունելու հանգամանքը: