ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը համագործակցության բազմակողմ հուշագիր վավերացրեց բուհական հաստատությունների, հետազոտական կենտրոնների, հասարակական ու մասնավոր հատվածը ներկայացնող կազմակերպությունների հետ, որի նպատակն է մեր երկրի ֆինանսատնտեսագիտական հանրույթի միտքն ու փորձագիտական ներուժը ծառայեցնելու ՀՀ Ազգային ժողովի օրինաստեղծ գործունեության և վերահսկողական ֆունկցիայի արդյունավետության բարձրացմանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը։
«Սա լավագույն միջոցն է ոլորտում ունենալ այնպիսի գիտական ներուժ, ինչը թույլ կտա համարժեք արձագանքելու մեր երկրի առջև ծառացած տնտեսական խնդիրների լուծմանը:
Այս պահի դրությամբ հուշագիրը վավերացրել է 8 կառույց, սակայն հարթակը լինելու է բաց, հուշագրին ընթացիկ կարող են միանալ տարբեր կազմակերպություններ:
Հուշագրին միանալու համար կարող եք նամակ գրել [email protected] էլեկտրոնային փոստին և մենք հետադարձ կապ կհաստատենք ձեր հետ»,–նշել է նա:





























