Ճապոնիայում հայտնաբերել են բադակտուց դինոզավրի նոր տեսակ: Հոկայդոյի համալսարանի տվյալներով՝ դինոզավրի ամենամեծ կմախքը, որը երբեւէ երկրում հայտնաբերվել է, Մուկավա քաղաքում ծածկված էր 72 մլն տարեկան ծովային նստվածքներով, փոխանցում է CNN-ն: 

Դինոզավրի պոչի մի մասը հայտնաբերվել է 2013 թվականին Հոբեցու թանգարանի եւ Հոկայդոյի համալսարանի թանգարանի համատեղ պեղումների ժամանակ:

Հետագա պեղումների ժամանակ հաջողվել է հայտնաբերել դինոզավրի գրեթե ամբողջ կմախքը, որը նկարագրվել է հետազոտության մեջ: Այն պատկանում է խոտակեր հադրոզավրային դինոզավրերի նոր կարգի եւ տեսակի:

Գիտնականները դինոզավրն անվանակոչել են «ճապոնական կամույզավր»: Անվանումը ծագում է հյուսիսային Ճապոնիայի այնու բնիկների լեզվով «կամույ»՝ «աստվածություն» բառից:

Հետազոտողների խումբը՝ Հոկայդոյի համալսարանի թանգարանից Յոսիցուգու Կոբայաշի ղեկավարությամբ, անալիզի է ենթարկել կմախքի ոսկորները: Գիստոլոգիական անալիզի տվյալներով՝ գտնված դինոզավրը մեծահասակ առանձնյակ էր: Այն ուներ մոտ 8 մետր երկարություն եւ կշռում էր 4 կամ 5,3 տոննա՝ կախված այն հանգամանքից քայլել է 2, թե 4 ոտքի վրա: