ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ ամփոփել է երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված ՙԱպագան իմ աչքերով՚ խորագիրը կրող նկարչական մրցույթը, որի ընթացքում Բանկի աշխատակիցների երեխաները նկարել էին իրենց պատկերացրած բարեկեցիկ և հուսալի ապագան:

Փոքրիկ նկարիչների բոլոր կտավներից էլեկտրոնային մրցույթի շնորհիվ ընտրվել է  լավագույն նկարը, որով էլ Բանկը ձևավորելու է  իր կողմից ներկայացվող  ՙՄԱՆԿԻԿ՚ քարտի դիզայնը:

Մրցույթի հաղթող նկարիչը՝ ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ Տեղեկատվական Տեխնոլոգիաներ Վարչության  աշխատակցի դուստր՝ Էրիկա Պողոսյանը, Բանկի նոր քարտի դիզայնի հեղինակը դառնալուց զատ, ստացավ նաև դրամական պարգև և նվերներ Բանկի կողմից:

Հետևեք ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ նորություններին՝ մանկական քարտի գրավիչ պայմաններին և առավելություններին ծանոթանալու համար:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…