Պետերբուրգում կալանավորել են երկու տարեկան երեխայի տատիկին, որի թոռնիկին մարտի 29-ին հանել էին աղբատար խողովակից։
42-ամյա կնոջ դեմ քրեական գործ է հարուցվել «սպանության փորձ» հոդվածով, հաղորդում է Fontanka.ru-ն:
Դեպքը տեղի է ունեցել Կանաներսկի կղզու 7-րդ տանը։ Երեխային գտել են աղբատար խողովակի վերջնամասում։ Մինչ ընկնելը երեխան անցել է մի քանի հարկերով, նրան հիվանդանոց են տեղափոխել անգիտակից վիճակում։ Հետազոտություների արդյունքում երեխայի մոտ հայտնաբերվել է գանգուղեղի փակ վնասվածք, գլխուղեղի կոտրվածք, ձախ ազդրի կոտրվածք, երիկամների վնասվածք, քերցվածքներ դեմքին, մեջքին եւ վերջույթներին։
Նշենք, որ դժբախտ պատահարի օրը երեխայի մայրը աշխատանքի է գնացել, իսկ տատիկը, ով խնամում էր երեխային, հարբած է եղել։





























