Հետախուզման մեջ գտնվող ուսանողուհի Վիկտորիա Սիրբուն, ում ոստիկանությունը կասկածում է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մեջ, հերքել է իր մեղսակցությունը ահաբեկչությանը: «Վկոնտակտե» սոցիալական ցանցի իր էջում նա գրել է. «Ժողովուրդ, այդ տեղեկատվությունը հիմարություն է: Ո’չ ինձ, ո’չ էլ առավել եւս ուրիշներին պայթեցնելու միտք չունեմ»:
Նախօրեին իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել է, որ Վիկտորիա Սիբրուի նկատմամբ հետախուզում է հայտարարվել որպես պոտենցիալ ահաբեկչի:
Քննության տվյալներով, նա Սուրգուտից եկել է Մոսկվա, որպեսզի ահաբեկչություն կազմակերպի:
Նախօրեին մամուլում տեղեկատվություն էր հայտնվել, որ ոստիկանությունը փնտրում է Կիզլյարի երկու բնակչուհիների, սակայն աղջիկներին գտել էին հայրենիքում եւ նրանց մեղսակցությունը չի հաստատվել:
Իրավապահները աղջիկների նկատմամբ առանձնակի վեաբերմունք ունեն, քանի որ նրանք սպանված ավազակների կանայք են:



























