Քութայիսիի քաղաքապետարանի շենքում (Վրաստանի Իմերեթիի շրջան) այսօր` մարտի 31-ի առավոտյան Վրաստանի իրավապահ մարմինների օգնությամբ ահաբեկչության փորձ է կանխվել։
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», «Իմեդի» հեռուստաընկերության փոխանցմամբ, շենքում մեծ քանակությամբ տրոտիլ է հայտնաբերվել։
Իր հերթին վրացական «Ինտերպրեսնյուզ» գործակալության թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ դեպքի կապակցությամբ, Աբխազիայի հետ սահմանին գտնվող Զուգդիդի քաղաքի երկու բնակիչներ են ձերբակալվել:





























