Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները կարգավորելուն միտված Շվեյցարիայի միջնորդությունը ավարտվեց 2009թ. արձանագրությունների ստորագրմամբ, սակայն այսօր Շվեյցարիան «չի լվացել ձեռքերը» եւ անտարբեր չէ, թե ինչ է կատարվում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ: Այդ մասին այսօր` մարտի 31-ին Երեւանում հայտարարել է Շվեյցարական Համադաշնության նախագահ Միշլին Քալմի-Ռեյը` պատասխանելով հայ թուրքական հարաբերությունների ներկա փուլի վերաբերյալ հարցին:
Նրա խոսքով, Շվեյցարիան ցանկանում է շարունակել արձանագրությունների վավերացման գործընթացը եւ պատրաստ է ամեն ինչ անել կողմերին խթանելու համար:
Նշենք, որ սա Շվեյցարիայի նախագահի առաջին այցն է Հայաստան:
Այցի շրջանակներում Միշլին Քալմի-Ռեյը հանդիպելու է Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ, կայցեի Էջմիածին եւ կհանդիպի Գարեգին Բ-ին, կլինի Էշմիածնի թանգարանում եւ Մայր տաճարում:
Քալմի-Ռեյը մասնակցելու է նաեւ Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան բացմանը, կայցելի Գյումրի` շվեյցարական մարդասիրական «ԿԱԶԱ» հիմնադրամ:




























