Եվրոյի արժեքը նվազեց այն բանից հետո, երբ Գերմանիայում տնտեսական ակտիվության մասին տվյալները սեպտեմբերին չհասան կանխատեսումներին՝ ուժեղացնելով տնտեսության վիճակի մասին վախը, հայտնում է Reuters-ը։

Markit-ի հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ Գերմանիայի տնտեսության մասնավոր ոլորտում ակտիվությունը վեցուկես տարվա ընթացքում առաջին անգամ կրճատվել է սեպտեմբերին։

«Արտադրական ցուցանիշներն էլ ավելի վատ են, քան ինքնավար պարտքի (2013 թվականի) ժամանակ»,- ասել է CMC Markets-ի վերլուծաբան Մայքլ Հյուսոնը։

«Դա վկայում է այն մասին, որ Գերմանիայի տնտեսությունը տարվա երկրորդ կեսին ընդհանրապես չի աճի»,- հավելել է նա։

Եվրոգոտում գործնական ակտիվության աճը նույնպես խցանվել է՝ ի հեճուկս PMI ինդեքսի տվյալների կանխատեսումների։

Եվրոն նվազել է 0,31 տոկոսով, դոլարի հանդեպ՝ 1,0983 դոլարով։

Միասնական արժույթը նվազել է նաեւ շվեյցարական ֆրանկի հանդեպ՝ կորցնելով 0,27 տոկոս։