Այս պահին դրությամբ ես գիտեմ այնքան, որքան դուք, այսինքն կարդացել եմ լրատվամիջոցներից: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք մտահոգիչ չէ, որ Մարտի 1-ի գործով առանցքային վկաներից մեկը՝ նախկին ոստիկանապետը Հայկ Հարությունյանը, ինքնասպանություն է գործել:
«Այդ առումով որեւէ եզրակացություն չունեմ եւ չեմ կարող ունենալ»,-ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ ՔԿ-ի փոխանցմամբ, սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23: 59-ին ահազանգ է ստացվել, որ Բջնիի առանձնատներից մեկում դի կա:
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ, որտեղ գլխի շրջանում հրազենային վիրավորումով հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ հայտնաբերվել է արնանման հետքեր: Հայտնաբերվել է հրազեն և պարկուճ:



























