Հայաստանը պարտավոր է վերածնել սեփական ավտոարդյունաբերությունը, սակայն էնտուզիաստները պետության աջակցությունը չեն ստանում: Սեպտեմբերի 24-ին ԱԺ-ում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրացիայի հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի նախաձեռնած լսումներում ասաց «Ավտովարորդների իրավունքների պաշտպանության լիգա» ՀԿ ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը:

Մելքումյանը հիշեցրեց, որ մի քանի շաբաթ առաջ ինքը հանդես է եկել մեքենաների ներմուծումից ԱԱՀ չգանձելու առաջարկով՝  հավելելով, որ 2020 թվականից սկսած Հայաստանը կանցնի մեքենաների ներմուծման ազգայինից ավելի բարձր մաքսատուրքերի՝ եվրասիականի: Սակայն, ինչպես կարծում է պատգամավորը, գնի տարբերությունը կարելի է փոխհատուցել՝ քաղաքացիներին ազատելով ԱԱՀ վճարումից:

Հովհաննիսյանը, սակայն, ավելի հեռու գնաց: Նա հայտարարեց, որ մասնագետների է հավաքել, որոնք պատրաստ են վերածնել հայկական ավտոարդյունաբերությունը:

«Հայաստանում ցանկանում են ավտոբուսներ գնել 100, 150 հազար դոլարով: Մենք հավաքել ենք ինժեներների խմբի: Մենք կարող ենք ինքներս ավտոբուսներ թողարկել, եթե մեզ յուրաքանչյուրի համար տան 30 հազար դոլար»,- հայտարարեց Հովհաննիսյանը:

Խորհրդարանականների զարմացած հարցերին այն մասին, թե ով եւ ինչպես ավտոգործարան կկառուցի փաստացի զրոյից, Հովհաննիսյան առանց հապաղելու ներկաներին ներկայացրեց անսահման եւ ընդարձակ հորիզոններ:

«Դրա համար անհրաժեշտ է մեղմել մեքենաների ներմուծման հարկերը, որ ավտոդիլերներն աստիճանաբար բացեն վերանորոգման արհեստանոցներ, իսկ հետո գուցե եւ սկսեն արտադրել մեքենաներ եւ ավտոբուսներ»,- հայտարարեց ՀԿ ղեկավարը:

Չնայած Հովհաննիսյանի վարդագույն տեսլականին, օրինագծին դեմ հանդես եկան ֆինանսների նախարարությունը եւ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները՝ դրանով փշուր-փշուր անելով ավտոմոբիլային հեղափոխականի երազները:

Նրանց կարծիքով՝ բյուջեի միջոցներն անհրաժեշտ է առաջին հերթին ծախսել ոչ թե առեւտրականներին հարկային արտոնություններ տալու վրա, այլ սոցիալական խնդիրների, ինչպիսին են երիտասարդ ընտանիքներին բնակարանների վարկերի տրամադրումը կամ գյուղատնտեսության արտոնյալ լիզինգը: