Աստրախանի մարզում տղամարդը երազ է տեսել, թե ինչպես է կինը դավաճանում իրեն, արթնացել եւ կացնով սպանել է նրան:

Ողբերգությունը տեղի է ունեցել մարտի 8-ի գիշերը, սակայն մարդասպանին ձերբակալել են միայն օրերս:

Քննության տվյալներով, ամուսինը արթնացել է գիշերվա կեսին եւ երազի ազդեցության տակ կացնահարել է կնոջը, եւ կրկին քնել դիակի կողքին: Առավոտյան նա դին թաքցրել է նկուղում:

Հանցագործությունը բացահայտվել է շնորհիվ սպանվածի մոր, ով դիմել է ոստիկանությունը:

Ամուսնուն 15 տարի ազատազրկում է սպառնում: