Սոչիի բնակիչներն ու հյուրերը ականատես են եղել բնության հազվագյուտ երեւույթի. Ծովի վրա ամպերը, մեկը մյուսի հետեւից օղակների տեսք են ստացել։ Սակայն սա ամբողջը չէ, ամենահետաքրքիրն այն է, որ օղակներն իրար հետեւից դասավորվելով օլիմպիական խորհրդանիշ 5 օղակներն են պատկերել, հաղորդում է «Առաջին ալիքը»։
Անհավանական պատկերը տեսանելի է եղել մի քանի շրջաններից։ Ականատեսները անմիջապես սկսել են լուսանկարել եւ տեսանկարահանել յուրօրինակ տեսարանը:





























